Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանը հաղթեց Գարի Կասպարովին եւ Վիշի Անանդին

01:18   18 օգոստոսի, 2017

Սենթ Լուիսում մեկնարկել է կայծակնային խաղի մրցաշարը, որի առաջին օրն անցկացվում է 9 տուր: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 7 տուրից հետո վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, որի հաշվարկը կատարվում է արագ շախմատի արդյունքների գումարով: Լեւոն Արոնյանն այժմ ունի 17.5 միավոր եւ երկրորդ տեղում ընթացող ամերիկացի Հիկարու Նակամուրայից առաջ է 2.5 միավոր:

Արոնյանը կայծակնային խաղի մրցաշարի երրորդ տուրում հաղթել է վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, 5-րդ տուրում՝ աշխարհի 15-րդ չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին, 6-րդ տուրում՝ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, իսկ 7-րդ տուրում ուժեղ էր աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովից: Հայ գրոսմայստերը մյուս պարտիաներն ավարտել է ոչ ոքի: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։