00:25 18 օգոստոսի, 2017Մադրիդի «Ռեալը» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հինգ խաղով որակազրկումը կբողոքարկի նաեւ մարզական վարչական վճռաբեկ դատարանում, հաղորդում է A Bola-ն:
«Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում Ռոնալդուն հեռացման դրվագում հրել էր մրցավարին եւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությամբ որակազրկվել հինգ խաղով: Նա բաց թողեց «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպումը: Ռոնալդուն չի կարողանա մասնակցել նաեւ Իսպանիայի առաջնության առաջին չորս տուրերին:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Ռեալի» բողոքարկումը չէր բավարարել:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի երկու հանդիպումներում «Ռեալը» «Բարսելոնային» հաղթել է 3:1 եւ 2:0 հաշվով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.