«Բորուսիայի» տնօրեն. «Բարսելոնան» ոչ մի միլիմետր չի մոտեցել Դեմբելեի տրանսֆերին

19:44   17 օգոստոսի, 2017

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է «Բարսելոնայի» տնօրեն Խոսեպ Սեգուրայի խոսքը, թե կատալոնական ակումբը մոտ է գերմանական թիմի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերն իրականացնելուն:

«Ես չեմ հասկանում, թե ինչու է Սեգուրան այդպիսի բան ասել: Հնարավոր է՝ նրա մոտ գլխապտույտ է առաջացել Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումներում «Ռեալի» խաղից: «Բարսելոնան» ոչ մի միլիմետր չի մոտեցել Դեմբելեի տրանսֆերին»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Դեմբելեն հեռացվել է «Բորուսիայի» մարզումներից եւ հանդիպումներից ակումբ չներկայանալու համար: 20-ամյա ֆուտբոլիստը համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ, սակայն «Բորուսիան» նրա տրանսֆերի համար 100 միլիոն եվրոյից բացի պահանջում է եւս 30 միլիոն եվրո հնարավոր բոնուսների տեսքով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։