Ռոնալդու. 5 խաղով որակազրկումը կոչվում է հալածանք

00:55   17 օգոստոսի, 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում արած գրառումով մեկնաբանել է հինգ խաղով որակազրկումը, որը ստացել է Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում կարմիր քարտի եւ մրցավարին հրելու համար:

«Հնարավոր չէ այս իրավիճակում մնալ անտարբեր: Հինգ հանդիպումը չափազանցված է, ծիծաղելի եւ կոչվում է հալածանք: Շնորհակալ եմ թիմակիցներիս եւ երկրպագուներին աջակցության համար»,- գրել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» «Բարսելոնային» հաղթել է 3:1 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։