«Մանչեսթեր Յունայթեդը» Իբրահիմովիչին կառաջարկի մարզիչի աշխատանք

23:04   16 օգոստոսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է հարձակվող Զլատան Իբրահիմովիչին խաղացող մարզիչ դարձնելու տարբերակը, հաղորդում է Bleacher Report-ը: Շվեդ ֆուտբոլիստը վայելում է անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ նախկին ակումբակիցների վստահությունն ու համակրանքը եւ կարող է հրաշալի կապող օղակ դառնալ մարզչական շտաբի եւ թիմի միջեւ:

Սպասվում է, որ ծնկահոդի վնասվածքից հետո լիարժեք մարզավիճակ ձեռք բերելու դեպքում, 35-ամյա Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ» կվերադառնա հունվարին:

Անցած մրցաշրջանում նա մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 46 հանդիպման, խփել 28 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:

Իբրահիմովիչի երկու որդիներն ընդունվել են «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիա:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։