20:20 15 օգոստոսի, 2017Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն Ռումինիայի (սեպտեմբերի 1) եւ Դանիայի (սեպտեմբերի 4) դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Դավիթ Մանոյան «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզելի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Արմեն Համբարձումյան, «Ֆակել» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Հրայր Մկոյանը եւ Էդգար Մանուչարյանն այս անգամ չեն հրավիրվել հավաքական վնասվածքների պատճառով: Մեկնաբանելով երկար ընդմիջումից հետո Սարգիս Ադամյանին ազգային հավաքական հրավիրելու փաստը՝ Արթուր Պետրոսյանը նշել է, որ հավաքականի մարզչական շտաբը հետեւում է բոլոր ֆուտբոլիստներին, ինքն անձամբ դիտել է Սարգիս Ադամյանի մասնակցությամբ մի քանի հանդիպումներ եւ քանի որ Ադամյանն արդեն հանդես է գալիս Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում ու խաղային մշտական պրակտիկա ունի, որոշում է կայացրել նրան հրավիրել հավաքական:
Պետրոսյանը նաեւ հավելեց, որ հավաքականի մարզչական շտաբը հետեւում է Գեղամ Կադիմյանի ելույթներին, նրան համարում է հավաքականի թեկնածու, ուղղակի այս անգամ նպատակահարմար են գտել հրավիրել հենց այս լեգեոներներին, քանի որ խաղերի հայտացուցակում տեղ գտնող ֆուտբոլիստների թիվը սահմանափակ է:
Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.