«Արսենալի» կիսապաշտպանը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն

00:02   15 օգոստոսի, 2017

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, հաղորդում է Evening Standard-ը: Բանակցությունները եզրափակիչ փուլում են: 23-ամյա ֆուտբոլիստի համար «Արսենալը» կստանա 35 միլիոն ֆունտ ստերլինգ:

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն «Արսենալ» է տեղափոխվել 2011 թվականին «Սաութհեմփթոնից»: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։