Նեյմար. Մտածում են, թե «Բարսելոնայից» հեռանալը մահ է, բայց այդպես չէ

10:55   14 օգոստոսի, 2017

Մարդիկ մտածում են, թե «Բարսելոնայից» հեռանալը մահ է նշանակում, բայց այդպես չէ, ասել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը նորամուտը Ֆրանսիայի առաջնությունում նշել էր գոլով եւ գոլային փոխանցումով: ՊՍԺ-ն երկրորդ տուրում 3:0 հաշվով պարտության էր մատնել «Գենգամին»:

«Հիմա ես ավելի կենսախինդ եմ: Գիտեի, որ շատ բարդ կլինի «Բարսելոնայից» հեռանալը, բայց ՊՍԺ-ում ինձ երջանիկ եմ զգում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 222 միլիոն եվրո: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.