Նեյմարը ՊՍԺ-ում նորամուտը նշեց գոլով

00:53   14 օգոստոսի, 2017

Բրազիլացի հարձակվող Նեյմարը ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում նորամուտը նշեց գոլով ու գոլային փոխանցումով: Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում փարիզյան ակումբը հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Գենգամին», իսկ Նեյմարը խաղը սկսել էր մեկնարկային կազմում: 62-րդ րոպեին նա գոլային փոխանցում կատարեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին, իսկ 82-րդ րոպեին ձեւակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:

Հիշեցնենք, որ 25-ամյա բրազիլացուն ձեռք բերելու համար ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել «Բարսելոնային»: Նեյմարը դարձավ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը 105 միլիոն եվրոյով էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: 

Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր

«Գենգամ» - ՊՍԺ՝ 0:3

Ջորդան Իկոկո, 53 (ինքանագոլ), Էդինսոն Կավանի, 62, Նեյմար, 82



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.