Գերմանիայի Գավաթ. Սարգիս Ադամյանը մասնակցել է «Դարմշտադտի» նկատմամբ հաղթանակին

01:33   13 օգոստոսի, 2017

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Բունդեսլիգա-2-ի ներկայացուցիչ «Ռեգենսբուրգը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Դարմշտադտին» եւ դուրս եկել հաջորդ փուլ:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը հանդես է եկել տանտերերի մեկնարկային կազմում եւ փոխարինվել 80-րդ րոպեին, երբ հաշիվը 1:1 էր: 24-ամյա հարձակվողին  փոխարինած գերմանացի Ջոնաս Նիտֆելդը 87-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2:1, իսկ 3 րոպե անց «Ռեգենսբուրգը» խփել է նաեւ երրորդ գոլը:

Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ: Ավելի վաղ 1/32 եզրափակիչի արգելքը հաղթահարել էին նաեւ Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։