Ուսեյն Բոլթը չկարողացավ ավարտել կարիերայի վերջին մրցումը (ֆոտոշարք)

01:23   13 օգոստոսի, 2017

8-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթը չկարողացավ ավարտել կարիերայի վերջին մրցումը:

Լոնդոնում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնության 4х100 մ փոխանցումավազքում 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիրը Ջամայկայի թիմի կազմում վերջինը ստացավ փայտիկը, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ հատել եզրագիծը եւ ընկավ վազքուղու վրա:

4х100 մ փոխանցումավազքում հաղթեց Մեծ Բրիտանիայի թիմը, որը գնացեց 37,45 վայրկյան արդյունք: Ամերիկացիները գրավեցին երկրորդ տեղը (37,52 վայրկյան), իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ճապոնիայի քառյակը (38,04 վայրկյան):

Հիշեցնենք, որ Լոնդոնում Ուսեյն Բոլթը հանդես էր եկել նաեւ 100 մետր վազքում, որում բավարարվել էր երրորդ տեղով՝ առաջ թողնելով ամերիկացիներ Ջասթին Գեթլինին (9.92) եւ Քրիստիան Քոուլմանին (9.94): Ջամայկացի 30-ամյա արագավազրոդի արդյունքն էր 9.95 վայրկյան:

Ուսեյն Բոլթն աշխարհի 11-ակի չեմպիոն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։