Չեմպիոնների լիգա. Բալոտելին ու Սնեյդերը չեն մասնակցի «Նապոլիի» դեմ խաղին

14:25   12 օգոստոսի, 2017

Ֆրանսիական «Նիցայի» նորեկ Ուեսլի Սնեյդերը եւ իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին վնասվածների պատճառով բաց կթողնեն իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի առաջին հանդիպումը: Այդ մասին հայտնել է «Նիցայի» գլխավոր մարզիչ Լուսյեն Ֆավրը:

«Նրանց վերադարձը խաղադաշտ չենք սպասում «Նապոլիի» դեմ խաղում: Անիմաստ է ակնկալել, որ նրանք մեզ կօգնեն այդ խաղում»,- մարզիչի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հիշեցնենք, որ «Նիցայի» երկրպագուները չեն կարողանա ներկա լինել Նեապոլում օգոստոսի 16-ին կայանալիք առաջին խաղին: Իտալիայի ղեկավարությունը Ֆրանսիայի քաղաքացիների համար նախատեսված տոմսերի վաճառքն արգելել է անվտանգության նկատառումներով:

Հոլանդիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը վերջերս է տեղափոխվել «Նիցա», իսկ 2013-ից խաղում էր Ստամբուլի «Գալաթասարայում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։