Լյակազեթը նորամուտի խաղում խփել է Պրեմյեր լիգայի ամենաարագ գոլերից մեկը (ֆոտո)

12:20   12 օգոստոսի, 2017

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը, Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի առաջին խաղի երկրորդ րոպեին գրավելով «Լեսթերի» դարպասը, դարձել է Պրեմյեր լիգայի պատմության 3 ամենաարագ առաջին գոլերից մեկի հեղինակը, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը Պրեմյեր լիգայի ամենաարագ առաջին գոլի ռեկորդը բաժանում է «Արսենալի» նախկին հարձակվող Կեւին Քեմբելի (1994/95 մրցաշրջանում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում) եւ «Նյուքասլի» նախկին ռմբարկու Ֆաուստինո Ասպրիլեի (1997/98 մրցաշրջանում՝ «Շեֆիլդ Ուենսդեի» դեմ խաղում) հետ:

Հիշեցնենք, որ դա Ալեքսանդր Լյակազեթի նորամուտի խաղն էր Պրեմյեր լիգայում, իսկ «Արսենալը» հաղթեց 4:3 հաշվով: Ֆրանսիացի հարձակվողն այս ամռանը «Լիոնից» է տեղափոխվել «Արսենալ», իսկ նրա տրանսֆերը կազմել էր 53 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։