UWW-ի վարկանիշ. Արթուր Ալեքսանյանը նահանջել է չորրորդ տեղ, Միհրան Հարությունյանը՝ 12-րդ

10:20   12 օգոստոսի, 2017

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշները:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում նահանջել է մեկ աստիճան եւ հայտնվել չորրորդ տեղում: Գյումրեցի ըմբիշից առաջ են կուբացի Յասմանի Կաբրերան, նորվեգացի Ֆելիքս Բարդաուֆը եւ բելառուս Ալեքսանդր Հրաբովիկը:

Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը 66 կգ քաշայինների աղյուսակում 7-րդ տեղից նահանջել է 12-րդ տեղ: Վնասվածքի պատճառով Հարությունյանը հանդես չի գալիս Օլիմպիական խաղերից հետո:

75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 9-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը 14-րդ տեղում է: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 18-րդն է:

Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը դուրս է մնացել 71 կգ քաշայինների լավագույն 20-յակից: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-22-ին Փարիզում կայանալիք հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։