18:44 11 օգոստոսի, 2017Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին կամուսնանան սեպտեմբերի 30-ին Երեւանում։ Այդ մասին հայ գրոսմայստերը պատմել է chess.com-ին։
«Շախմատային պրոֆեսիոնալի կյանքը սովորաբար շատ բարդ է, երբեք չես հասցնում հավաքվել, ընտրել ժամանակը, մենք շատ զբաղված մարդիկ ենք, լավ է, որ ստացվեց։
Աշխարհի գավաթի խաղարկությունում կձգտեմ լավ խաղալ, պատրաստվում եմ այստեղ՝ Sinquefield Cup-ում։ Աշխարհի գավաթի խաղարկությունն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում հանդես գալու իրավունք ստանալու իմ շանսն է, պետք է հավաքված խաղալ։ Հնարավոր է կինս մի քանի օրով գա Թբիլիսի, երկրպագելու»,- ասել է Լեւոն Արոնյանը։
Աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի սեպտեմբերի 2-27-ը Թբիլիսիում: Եզրափակիչի մասնակիցները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.