Նեյմարի նորամուտը ՊՍժ-ում կարող է հետաձգվել

14:07   11 օգոստոսի, 2017

ՊՍԺ-ի նորեկ Նեյմարի մասնակցությունը հարցականի տակ է «Գենգամի» դեմ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղին, որը տեղի կունենա օգոստոսի 13-ին, փոխանցում է Daily Mail-ը:

Փարիզյան ակումբում 25-ամյա բրազիլացու նորամուտը կարող է հետաձգվել, քանի որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ իսպանական Լա Լիգայից չի ստացել նրա տրանսֆերի վերաբերյալ անհրաժեշտ հավաստագիր: Ֆրանսիական մամուլի համաձայն՝ ՊՍԺ-ն այդ վկայականը պետք է ստանա մինչեւ օգոստոսի 18-ը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվողին ձեռք բերելու համար ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել «Բարսելոնային»: Նեյմարը դարձավ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը 105 միլիոն եվրոյով էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։