«Լիվերպուլի» հայտարարությունը. Կոուտինյոն չի վաճառվում

13:39   11 օգոստոսի, 2017

«Լիվերպուլը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն անգլիական ակումբից չի հեռանա այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Ցանկանում ենք հստակեցնել իրավիճակը եւ արտահայտել մեր դիրքորոշումը Ֆիլիպե Կոուտինյոյին վաճառելու առթիվ: Ակումբի վերջնական դիրքորոշումն է, որ Կոուտինյոյի տրանսֆերի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ընդունվելու եւ քննարկվելու: Նա մնում է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի խաղացող»,- ասվում է«Լիվերպուլի» կայքում հրապարակված հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար վերջին շրջանում մեծ ջանքեր է գործադրում «Բարսելոնան»: Կատալոնական ակումբը պատրաստ է 100 միլիոն եվրոյից ավելի վճարել Կոուտինյոյի համար:

Անգլիայի նախորդ առաջնության 31 հանդիպումներում բրազիլացին խփել է 13 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Նա 2013-ին իտալական «Ինտերից» է տեղափոխվել «Լիվերպուլ»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.