Sinquefield Cup. Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Մագնուս Կարլսենն է

09:45   11 օգոստոսի, 2017

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) օգոստոսի 11-ին կանցկացվի վերջին՝ 9-րդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերն ունի 5 միավոր եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է առաջին տեղը: Մագնուս Կարլսենը 4.5 միավորով չորրորդ տեղում է:

Հիշեցնենք, որ նախորդ 8 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, ամերիկացիներ Ուեսլի Սոյին ու Հիկարու Նակամուրային, պարտվել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային եւ ոչ ոքի խաղացել ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինի ու Պյոտր Սվիդլերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Sinquefield Cup, 9-րդ տուր

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) 

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 

Մրցաշարային դրությունը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։