22:04 10 օգոստոսի, 2017Իրանի սպորտի նախարարությունը հայտարարել է, որ 27-ամյա Էխսան Հաջի Սաֆին (84 խաղ հավաքականում) եւ 33-ամյա Մասուդ Շոժաեյը (70 խաղ հավաքականում) հեռացվել են ֆուտբոլի ազգային հավաքականից:
Նրանք հունական «Պանիոնիսի» կազմում մասնակցել են իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման հանդիպումներին:
Իրանը թշնամական հարաբերություններ ունի Իսրայելի հետ՝ չճանաչելով այդ պետությունը: Իրանի քաղաքացիները իրավունք չունեն հակասել պետության դիրքորոշմանը, իսկ իսրայելական թիմի դեմ խաղալը Իրանի սպորտի նախարարության կարծիքով՝ նշանակում է ճանաչել Իսրայելը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.