Հենրիխ Մխիթարյան vs «Ռեալ»

16:43   9 օգոստոսի, 2017

Տեսանյութում ներկայացված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները Մադրիդի «Ռեալի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում:

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցած եզրափակիչում Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել էր Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ Հայաստանի հավաքականի ավագն անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:

«Ռեալն» իտալական «Միլանից» հետո դարձել էր երկրորդ ակումբը, որը 2 անգամ անընդմեջ նվաճում է Եվրոպայի Սուպերգավաթը: 1989 եւ 1990 թվականներին իտալական ակումբը նման հաջողության հասել էր Արիգո Սակիի գլխավորությամբ:

Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորելուց հետո նվաճել է հնարավոր 8 տիտղոսներից 6-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր (2015/2016,  2016/2017), Իսպանիայի չեմպիոն (2016/2017), Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (2015/2016,  2016/2017) եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2016):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։