Ռոման Ամոյան. Մալխաս Ամոյանի ոսկին նվիրեցին իրանցուն

19:52   8 օգոստոսի, 2017

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ չնվաճելու իրավունք չուներ, ոսկին, պարզապես, նվիրեցին իրանցուն, ասել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության օրերին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում հավաքականի մարզիչներին օգնած Ռոման Ամոյանը: Նա Մալխաս Ամոյանի հորեղբայրն է: Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը նվաճել է փոչեմպիոնի կոչումը:

«Շնորհավորում եմ բոլորիս: Մալխասի արծաթե մեդալը միայն իրենը չէ՝ բոլորինս է: Նա դժվարին ու տպավորիչ գոտեմարտեր անցկացրեց՝ հաղթելով ուժեղ մրցակիցների: Մալխասը ոսկե մեդալ չնվաճելու իրավունք չուներ: Ոսկին, պարզապես, նվիրեցին իրանցուն: Ճիշտ է, դրանում Մալխասն էլ մեղավորություն ուներ: Ըմբշամարտի կանոններով, երբ մարզիկը ոտքը դուրս է դնում գորգի սահմաններից, մրցակցին մեկ միավոր է տրվում: Բայց այս դեպքում մրցավարները Մալխասին պատժեցին երկու միավորով: Հաշիվը դարձավ 3:3 ու հաղթանակը շնորհվեց իրանցուն: Ես սա պարտություն չեմ համարում: Բայց վստահ եմ, որ Մալխաս Ամոյանը դեռ իր խոսքը կասի մրցագորգում եւ ինձ էլ կգերազանցի»,- Ռոման Ամոյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի լրատվականը (armnoc.am):

Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը մեկնարկել էր որակավորման փուլից եւ, հաղթելով մոլդովացի Վալենտին Պետիչին (9:0), ուկրաինացի Անդրի Պարցեին (8:0), ադրբեջանցի Նամազ Ռուստամովին (5:1) եւ թուրք Մուրատ Ֆիրատին (3:3), դուրս էր եկել եզրափակիչ՝ պարտվելով իրանցի Ամին Կավիյանինեջադին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։