«Արցախը» ոչ ոքիով է մեկնարկել Հայաստանի Առաջին խմբում

23:02   7 օգոստոսի, 2017

Նորաստեղծ «Արցախն» ակումբի պատմության առաջին պաշտոնական հանդիպումն ավարտել է ոչ ոքի:

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության առաջին տուրում Տիգրան Եսայանի գլխավորած թիմը 1:1 հաշվով է ավարտել «Ալաշկերտ-2»-ի հետ արտագնա խաղը:

Երեւանի «Ալաշկերտ» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 52-րդ րոպեին բացել է «Արցախի» խաղացող Դավիթ Բաբայանը, որի գոլին դաշտի տերերը 79-րդ րոպեին պատասխանել են Մհեր Սահակյանի դիպուկ հարվածով:

Հայաստանի Առաջին խմբում «Արցախը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է օգոդտոսի 14-ին՝ երկրորդ տուրում հյուրընկալելով «Բանանց-2»-ին։

Ֆոտո՝ «Արցախի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։