Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը բաժանում է 3-7-րդ տեղերը, Վաշյե-Լագրավը՝ միանձնյա առաջատար

06:11   6 օգոստոսի, 2017

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլ) չորրորդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2 միավորով բաժանում է 3-7-րդ տեղերը: 

Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան ավարտվել էր 27-րդ քայլում: 

Միանձնյա առատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, որը սեւերով պարտության է մատնել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ ունի 3 միավոր: 

5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Վաշյե-Լագրավի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։