21:42 5 օգոստոսի, 2017Բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում ընդունեց Շվեդիայի հավաքականին եւ առավելության հասավ 82:69 հաշվով:
Որակավորման A խմբում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակից հետո 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Շվեդիան ունի 3 միավոր: Առաջին տուրում պարտություններ կրած Սլովակիան ու Բոսնիա-Հերցեգովինա օգոստոսի 5-ին կմրցեն իրար դեմ:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի թիմը նորամուտը աշխարհի առաջնությունում նշեց Սլովակիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակով՝ 75:61:
Շվեդիայի հավաքականն առաջին տուրում 81:73 հաշվով հաղթել է Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին:
Հաջորդ երեք հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի դրսում: Օգոստոսի 9-ին թիմը կհյուրընկալվի Բոսնիա-Հերցեգովինային, օգոստոսի 12-ին՝ Սլովակիային, օգոստոսի 16-ին՝ Շվեդիային: Օգոստոսի 19-ին կայանալիք վերջում տուրում հայ բասկետբոլիստները կընդունեն Բոսնիա-Հերցեգովինային:
Խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան ընտրական մրցաշարի հաջորդ փուլ:
Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, որակավորման A խումբ
Հայաստան - Շվեդիա՝ 82: 69 (21:23, 22:19, 13:16, 26:11):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.