Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը բաժանում է 4-8-րդ տեղերը

09:07   5 օգոստոսի, 2017

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլ) երրորդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն ունի 1.5 միավոր եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, ամերիկացիներ Ուեսլի Սոի ու Հիկարու Նակամուրայի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է 4-8-րդ տեղերը:

Առաջատարներն են 2-ական միավոր վաստակած նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Հիշեցնենք, որ մեկնարկային 2 տուրերում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին եւ պարտվել Ֆաբիանո Կարուանային:

Օգոստոսի 5-ին կայանալիք չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Անանդի հետ:

Sinquefield Cup, երրորդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։