ՊՍԺ-ն ներկայացրեց Նեյմարին (ֆոտոշարք)

18:22   4 օգոստոսի, 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ն ներկայացրել է թիմի նորեկ Նեյմարին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բրազիլիայի հավաքականի հարձակվողի շնորհանդեսը տեղի է ունեցել Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում:

Նեյմարը ֆրանսիական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր եւ ստացել 10 համարի մարզաշապիկը: ՊՍԺ-ում նրա նորամուտը սպասվում է «Գենգամի» դեմ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղում, որը տեղի կունենա օգոստոսի 13-ին:

Հիշեցնենք, որ 25-ամյա բրազիլացուն ձեռք բերելու համար ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել «Բարսելոնային»: Հարձակվողը 2013-ին բրազիլական «Սանթոսից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 186 հանդիպում եւ խփել 105 գոլ:

Նեյմարը դարձավ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը 105 միլիոն եվրոյով էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.