Չեմպիոնների լիգա. Որակավորման վերջին փուլի զույգերը (ֆոտո)

14:16   4 օգոստոսի, 2017

Շվեյցարական Նյոնում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի վիճակահանությունը: Այս փուլի հաղթողները նվաճելու են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր:

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ

«Քարաբագ» (Ադրբեջան) - «Կոպենհագեն» (Դանիա)

ԱՊՕԷԼ (Կիպրոս) - «Սլավիա» (Պրահա, Չեխիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ռիյեկա» (Խորվաթիա)

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Աստանա» (Ղազախստան)

«Հապոել Բեր-Շեւա» (Իսրայել) - «Մարիբոր» (Սլովենիա)

«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)

 «Նապոլի» (Իտալիա) - «Նիցա» (Ֆրանսիա) 

«Հոֆենհայմ» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա) 

«Սպորտինգ» (Լիսաբոն, Պորտուգալիա) - «Ստյաուա» (Բուխարեստ, Ռումինիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի առաջին խաղերը կանցկացվեն օգոստոսի 15/16-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 25-ին Մոնակոյում: Խմբային մրցաշարին մասնակցում են 32 ակումբներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։