Նեյմարը բաց է թողել «Բարսելոնայի» մարզումը

12:35   2 օգոստոսի, 2017

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի թույլտվությամբ բաց է թողել թիմի մարզումը, հայտնում է ակումբի կայքը:

Նեյմարը նոր է վերադարձել Շանհայից, որտեղ մասնակցել էր գովազդային նախագծերի:

Իսպանական մամուլի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստն ակումբակիցներին հայտնել է, որ հեռանում է «Բարսելոնայից»:

Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Նեյմարը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն: Ֆրանսիական ակումբը պատրաստ է վճարել բրազիլացու պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.