Սերգեյ Մովսիսյանը՝ Բիլի մրցաշարի հաղթող

18:47   23 հուլիսի, 2012

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը հիանալի հանդես եկան Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող փառատոնի շրջանակներում ավարտված արագ շախմատի մրցաշարում, հաղորդում է Armchess.am-ը։

Հայ շախմատիստները 9 հնարավորից վաստակեցին 7,5-ական միավոր եւ բաժանեցին 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանին շնորհվեց առաջին, Մելքումյանին` երկրորդ մրցանակը:

Լուսանկարը՝ Armchess.am



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։