«Բարսելոնան» կոչ է անում կոալիցիա ստեղծել ՊՍԺ-ի դեմ

15:54   1 օգոստոսի, 2017

«Բարսելոնայի» ղեկավարությունը եվրոպական ակումբներից կոչ է անում կոալիցիա ստեղծել ՊՍԺ-ի դեմ եւ մեկուսացնել ֆրանսիական ակումբին ֆուտբոլային գործընթացներից, գրում է ֆրանսիական L'Equipe-ը: Կատալոնական ակումբը ՊՍԺ-ի արաբ միլիարդատեր սեփականատերերին համարում է սպառնալիք եվրոպական ֆուտբոլում հաստատված կանոնների համար բրազիլացի Նեյմարի տրանսֆերի կապակցությամբ:

ՊՍԺ-ն պատրաստ է վճարել Նեյմարի պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային գինը: «Բարսելոնան» փորձում է մինչեւ վերջին պահը խոչընդոտել տեղափոխությունը՝ համարելով, որ 25-ամյա ֆուտբոլիստը պետք է կատարի պայմանագիրը մինչեւ ժամկետի ավարտը՝ 2021թ.:

Նեյմարը կատալոնական ակումբում է խաղում 2013 թվականից: Իսպանիայի անցած առաջնության 30 հանդիպումներում ֆուտբոլիստը խփել է 13 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.