Հունգարիայի Մեծ մրցանակը՝ «Ֆերարիի» հաղթանակով

19:54   30 հուլիսի, 2017

Ֆորմուլա-1-ի Հունգարիայի Մեծ մրցանակում հաղթեց «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը: Գերմանացի արշավորդի թիմակից Կիմի Ռայկոնենը գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Մերսեդեսի» ֆինն արշավորդ Վալտերի Բոտասը: «Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը չորրորդն էր:

Ընդհանուր հաշվարկի առաջատարը շարունակում է մնալ Սեբաստիան Ֆետելը, որն ունի 202 միավոր: Լյուիս Հեմիլթոնը հավաքել է 188 միավոր, իսկ Վալտերի Բոտասը 169 միավորով երրորդն է:

Հունգարիայի Մեծ մրցանակ

1. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)
2. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +0,908
3. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +12,462
4. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +12.885
5. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +13,276
6. Ֆերնանդո Ալոնսո («Մաքլարեն) +1:11,223
7. Կարլոս Սայս («Տորո Ռոսո») +1 շրջան
8. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +1 շրջան
9. Էստեբան Օկոն («Ֆորս Ինդիա») + 1 շրջան
10. Ստոֆել Վանդորն («Մաքլարեն») + 1 շրջան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։