«Բարսելոնայի» նախագահ. Նեյմարը պետք է մեր թիմին

00:10   28 հուլիսի, 2017

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ չեն ցանկանում զրկվել բրազիլացի հարձակվող Նեյմարի նման խաղացողից, որին ձեռք բերելու ջանքեր է գործադրում ֆրանսիական ՊՍԺ-ն:

«Նեյմարը մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եւ չենք ցանկանում կորցնել նրան: Մենք ցանկանում ենք նրան տեսնել մեր թիմում: Նա ունի չորս տարվա պայմանագիր: Դրան ավելացնելու այլ բան չկա: Խաղացողներն են որոշում՝ մնալ, թե հեռանալ: Բայց Նեյմարը պետք է «Բարսելոնային»: Եթե մենք ցանկանում ենք հաղթել, ապա մեզ անհրաժեշտ են լավագույն խաղացողները»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է  The New York Times-ը:

Ոչ պաշտոնական տվյալներով, ՊՍԺ-ն կվճարի Նեյմարի պայմանագրում նշված 222 միլիոն եվրո տրանսֆերային գինը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։