Մոուրինյո. Շատ երջանիկ եմ, վնասվածքներ չկան, նախապատրաստությունն անցնում է հրաշալի

20:26   27 հուլիսի, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է ամերիկյան շրջագայությունը:

«Շատ կարեւոր է պարտություն կրել նախապատրաստական փուլում: Ոչ ոք չի սիրում պարտություն, բայց ես այն շատ կարեւոր եմ համարում: «Ռեալի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի» նման թիմերի դեմ հանդիպումներում շատ բացասական կլիներ միայն հաղթանակ ունենալը: Այդ հանդիպումներում մենք ունեինք լավ պահեր, նաեւ բացասակայն կողմեր: Պետք է աշխատել թերությունների վրա:

Ես շատ երջանիկ եմ, քանի որ վնասվածքներ չունենք: Խուան Մատան ու Անդեր Էրերան թեթեւ խնդիրներից հետո արդեն հաջորդ շաբաթ կվերսկսեն մարզումները: Հրաշալի մթնոլորտ էր այս հանդիպումների ժամանակ, շրջագայությունը հրաշալի կազմակերպված էր: Մնում է վերադառնալ Մանչեսթեր եւ նախապատրաստության այս փուլը կարելի է համարել գերազանց»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում անցկացրած վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:1 հաշվով պարտվել է «Բարսելոնային»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։