«Բարսելոնայի» նախագահ. Չավին, Ինյեստան ու Մեսին են փակել ակադեմիայի սաների ճանապարհը

19:36   27 հուլիսի, 2017

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատասխանել է թիմի նախկին առաջատարներից Չավիի քննադատությանը, թե կատալոնական թիմը տեղ չի տալիս իր ակադեմիայի սաներին:

«Չավին քննադատում է մեզ, որ ակադեմիայի սաներից քչերն են հայտնվում գլխավոր թիմում: Բայց խնդիրն այն է, որ Չավին, Ինյեստան ու Մեսին են փակել ակադեմիայի սաների ճանապարհը: Դժվար է տեղ նվաճել մի թիմում, որտեղ կան Մեսին, Նեյմարը, Չավին, Ինյեստան, Բուսկետսը կամ Պիկեն:

Չավին «Բարսելոնայի» մեկնարկային կազմում հանդես է եկել 15 տարի: Դա նշանակում է, որ 15 խաղացող այդ ընթացքում պետք է հեռանային ակումբից: Նույն իրավիճակը կապված է նաեւ Ինյեստայի հետ, որը արդեն 16-17 տարի ակումբում է:

Հնարավոր է՝ կան խաղացողներ, որոնք կարող են դառնալ նոր Մեսի, բայց դրա համար պետք է կազմում չլինի Լեոն»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է New York Times-ը:

Քաթարի «Ալ Սադում» հանդես եկող 37-ամյա Չավին նաեւ հայտարարել էր, որ այժմ Մադրիդի «Ռեալը» մեծ առավելություն ունի «Բարսելոնայի» նկատմամբ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։