Հենրիխ Մխիթարյան vs «Բարսելոնա»

15:38   27 հուլիսի, 2017

Տեսանյութում ներկայացված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները կատալոնական «Բարսելոնայի» դեմ ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի խաղում:

Վաշինգտոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագն անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես էր եկել 62 րոպե, իսկ «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթել էր բրազիլացի հարձակվող Նեյմարի գոլի շնորհիվ:

Հիշեցնենք, որ դա «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին՝ 5-րդ հանդիպումն էր ամերիկյան շրջագայության ընթացքում: Նախորդ 4 խաղերում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր MLS-ի ներկայացուցիչներ «Լոս Անջելես Գելաքսիին» (5:2) ու «Ռեալ Սոլթ Լեյքին» (2:1) եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիին» (2:0), ինչպես նաեւ հետխաղյա 11 մետրանոցներով ուժեղ է գտնվել Մադրիդի «Ռեալից»: Այդ խաղերում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Ռեալի» դեմ խաղում նաեւ անվրեպ է իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո անգլիական ակումբը հուլիսի 30-ին Օսլոյում ընկերական խաղ է անցկացնելու նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Դուբլինում հանդիպելու է իտալական «Սամպդորիային»: Օգոստոսի 8-ին էլ Մակեդոնիայում կկայանա Մադրիդի «Ռեալի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։