Հայաստանի հավաքականն ուժեղ էր Ալբանիայի թիմից

22:03   26 հուլիսի, 2017

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին պատրաստվող բասկետբոլի տղամարդկանց

Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում ընկերական հանդիպում է անցկացրել Ալբանիայի հավաքականի հետ եւ առավելության է հասել 91:68 հաշվով:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին տեղի ունեցած ընկերական խաղում հայ բասկետբոլիստները 79:67 հաշվով հաղթել էր Ղազախստանի հավաքականին:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը օգոստոսի 2-ին Երեւանում կընդունի Սլովակիայի թիմին: Հայաստանի մրցակիցները կլինեն նաեւ Շվեդիան (օգոստոսի 5) ու Բոսնիա-Հերցեգովինան (օգոստոսի 19):

Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը Օլիմպավանում ընթացող մարզումային հավաքին հրավիրել է հետեւյալ խաղացողներին.

1. Ամիրան Ամիրխանով («Ուրարտու», Հայաստան)

2. Քրիս Յանկու Օսկիյան («Սակարյա Բասկետ», Թուրքիա)

3. Կարեն Չիվիչյան («Այդահո Բենգալս», ԱՄՆ) 

4. Ռայան Բոատրայթ («Ցեդեւիտա», Խորվաթիա) 

5. Ալբերտ Թադեւոսյան (առանց ակումբի)

6. Ալան Հես («Բազել Սթարվինգս», Շվեյցարիա) 

7. Արտյոմ Թավակալյան («Դելավեր Սթեյթ», ԱՄՆ)

8. Միքայել Պողոսյան («Ուրարտու», Հայաստան)

9. Արկադի Մկրտիչյան («Այդահո Վանդալս», ԱՄՆ) 

10. Անդրանիկ Չրաբաշ («Բաթլեր Բուլդոգս», ԱՄՆ) 

11. Արարատ Քոչինյան («Օրիոն», Ռուսաստան)

12. Լուկաս Ֆիշեր («Գրան Կանարիա», Իսպանիա)

13. Մեթյու Մադոյան («Ջոնսոն Ուելս», ԱՄՆ)

14. Արամ Արսլանյան («Լեյք Ֆորեսթ», ԱՄՆ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։