Պոլ Պոգբա. «Մանչեսթեր Յունայթեդը» ճիշտ ուղու վրա է

21:10   26 հուլիսի, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան վստահ է, որ թիմը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ կվերադառնա այն մակարդակին, որն ունեցել է շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի տարիներին։

«Ցանկանում եմ «Մանչեսթեր Յունայթեդին» տեսնել այնպիսին, ինչպիսին էր մի քանի տարի առաջ։ Վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- Պոլ Պոգբայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Յունայթեդն» ամերիկյան շրջագայության վերջին խաղը կանցկացնի Վաշինգտոնում՝  International Champions Cup ընկերական մրցաշարում մրցելով «Բարսելոնայի» հետ: Հանդիպումը տեղի կունենա այս գիշեր (Երեւանի ժամանակով 03:30-ին):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։