ՊՍԺ-ն վերջնագիր է ներկայացրել Նեյմարին

16:10   26 հուլիսի, 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ն հոգնել է սպասելուց եւ վերջնագիր է ներկայացրել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին:

L’Equipe-ի համաձայն՝ ՊՍԺ-ի ներկայացուցիչները ցանկանում են Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստից վերջնական պատասխան ստանալ ամենաուշը հաջորդ շաբաթ, երբ 2 ակումբները կավարտեն ամերիկյան շրջագայությունը:

Վերջերս մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նեյմարը մոտ է ՊՍժ տեղափոխվելուն: Նշվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է վճարել բրազիլացու պայմանագրում նշված 220 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.