Մոուրինյո. Երբեք չէի վաճառի Դի Մարիային, Չիչարիտոյին ու Ուելբեքին

15:42   26 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ժոզե Մոուրինյոն դժգոհել է անգլիական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի վարած տրանսֆերային քաղաքականությունից:

«Ժամանակին «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառել է ֆուտբոլիստների, որոնցից ես երբեք չէի բաժանվի: Խոսքն Անխել Դի Մարիայի, Չիչարիտոյի եւ Դենի Ուելբեկի մասին է: Միեւնույն ժամանակ, ակումբը ձեռք է բերել ֆուտբոլիստների, որոնց ես երբեք չէի գնի»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել էր ֆրանսիական ՊՍԺ, Ուելբեկը՝ Լոնդոնի «Արսենալ», իսկ Չիչարիտոն՝ Լեւերկուզենի «Բայեր»: Վերջերս մեքիսկացի հարձակվողը վերադարձավ Անգլիա՝ պայմանագիր կնքելով «Վեստ Հեմի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։