«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը՝ Սպիտակ տանը (ֆոտո)

12:06   26 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Վաշինգտոնում այցելել է Սպիտակ տուն, հայտնում է Daily Mail-ը:

ԱՄՆ-ի մայրաքաղաքում անգլիական ակումբը կանցկացնի ամերիկյան շրջագայության վերջին խաղը՝ մրցելով կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում անցկացրել է 4 հանդիպում: Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր MLS-ի ներկայացուցիչներ «Լոս Անջելես Գելաքսիին» (5:2) ու «Ռեալ Սոլթ Լեյքին» (2:1) եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիին» (2:0), ինչպես նաեւ հետխաղյա 11 մետրանոցներով ուժեղ է գտնվել Մադրիդի «Ռեալից»: Այդ խաղերում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել էր 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Ռեալի» դեմ խաղում նաեւ անվրեպ է իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան» Վաշինգտոնում կհանդիպեն հուլիսի 26-ին (Երեւանի ժամանակով՝ հուլիսի 27-ին, ժամը 03:30-ին):

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո անգլիական ակումբը հուլիսի 30-ին Օսլոյում ընկերական խաղ է անցկացնելու նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Դուբլինում հանդիպելու է իտալական «Սամպդորիային»: Օգոստոսի 8-ին էլ Մակեդոնիայում կկայանա Մադրիդի «Ռեալի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։