«Այաքսի» 20-ամյա ֆուտբոլիստը դուրս է բերվել արհեստական կոմայից, սակայն չի կարող խոսել եւ քայլել

21:15   25 հուլիսի, 2017

Գերմանական «Վերդերի» հետ ընկերական խաղում գիտակցությունը կորցրած Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստ Աբդելակա Նուրին դուրս է բերվել արհեստական կոմայից։

«Նուրին արդեն շնչում է ինքնուրույն։ Օրգանիզմի մյուս ֆունկցիաների վիճակն անփոփոխ է։ Ֆուտբոլիստի ընտանիքը շնորհակալ է բոլորի աջակցության համար եւ խնդրում է աղոթել նրա համար»,- ասվում է «Այաքսի» թվիթերյան էջի հաղորդագրությունում։

Հուլիսի սկզբին տեղի ունեցած միջադեպում 20-ամյա ֆուտբոլիստը ստացել էր գլխուղեղի չվերականգնվող վնասվածքներ։ Ամենայն հավանականությամբ, նա երբեք չի կարողանա քայլել եւ խոսել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։