«Բավարիա» - «Չելսի»՝ 3։2

17:43   25 հուլիսի, 2017

Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությունում մրցել են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսին»։

Սինգապուրում տեղի ունեցած խաղում 3։2 հաշվով առավելության է հասել իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը։ Հաղթող թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Թոմաս Մյուլերը։ Մեկ անգամ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած «Չելսին» պատասխանել է Մարկոս Ալոնսոյի եւ Միշի Բատշուայիի գոլերը։

63-րդ րոպեին «Չելսիի» կազմում փոխարինման է դուրս եկել թիմի նորեկ, Մադրիդի «Ռեալից» տեղափոխված իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։

Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկություն

«Բավարիա» - «Չելսի»՝ 3։2

Ռաֆինյա, 6, Թոմաս Մյուլեր, 12, 27 - Մարկոս Ալոնսո, 45+3, Միշի Բատշուայի, 86



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։