Մայք Թայսոնը խոստովանել է, որ պատանեկության ժամանակ ենթարկվել է սեռական ոտնձգության

14:09   25 հուլիսի, 2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը խոստովանել է, որ պատանեկության ժամանակ ենթարկվել է սեռական ոտնձգության: Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկի խոսքով՝ հանցագործը նրան տարել է փակ տարածություն, որտեղ կատարել է ոտնձգություններ: Թայսոնը պատմել է, որ այդ միջադեպը եղել է նրա՝ բռնցքամարտով զբաղվելու պատճառներից մեկը:

«Դա չի վերաբերում ոչ մեկի: Տեղի ունեցածը չի անդրադարձել իմ տղամարդկության վրա: Դա պարզապես տեղի է ունեցել եւ շատ չի անդրադարձել իմ կյանքի վրա»,- 49-ամյա Թայսոնի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 50 հաղթանակ  (44 նոկաուտ) եւ կրել 6 պարտություն: 1986-ին նա դարձել էր աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։