Ռոնալդուն հաստատել է, որ մնում է «Ռեալում»

11:14   25 հուլիսի, 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ այլ ակումբ տեղափոխվելը չի մտնում իր ծրագրերի մեջ:

«Հիանալի էր անհատական ու թիմային տիտղոսներ նվաճել նախորդ մրցաշրջանում: Վատ չէր լինի դարձյալ տիտղոսներ նվաճել «Ռեալում»: Հարկավոր է տարեցտարի աշխատել ջանասիրաբար, եւ անել դա: Ֆուտբոլն իմ կյանքն ու կիրքն է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունից հետո 32-ամյա ֆուտբոլիստը ստացել էր լրացուցիչ հանգիստ եւ Արքայական ակումբի հետ չի մեկնել ԱՄՆ: Վերջերս Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուին մեղադրել էր 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ, ինչից հետո խոսվում է Պորտուգալիայի հավաքականի ավագի՝ Իսպանիայից հեռանալու հավանականության մասին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։