Պաշտոնական. Վահան Բիչախչյանը տեղափոխվեց «Ժիլինա»

20:48   24 հուլիսի, 2017

Սլովակիայի չեմպիոն «Ժիլինան» ներկայացրել է Գյումրիի «Շիրակից» տեղափոխված Վահան Բիչախչյանին: Հայաստանի երիտասարդական հավաքականի 18-ամյա կիսապաշտպանը կնքել է հինգ տարվա պայմանագիր:

«Մինչեւ «Ժիլինա» տեղափոխվելս գիտեի, որ սա լավ թիմ է: Այժմ համոզվեցի, որ այդպես է: Թիմում ընկերական մթնոլորտ է: Անհամբեր սպասում եմ հանդիպումներին: Թիմը խաղում է արագ, հարձակողական ֆուտբոլ, ինչն իմ սրտով է: «Ժիլինան» հսկայական ներուժով թիմ է»,- Վահան Բիչախչյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Սլովակիայի առաջնության առաջին տուրում «Ժիլինան» 0:1 հաշվով պարտվել է «Նիտրային»: Հուլիսի 29-ին կայանալիք երկրորդ տուրում չեմպիոնները կհյուրընկալեն «Պրեսովին», որը եւս պարտություն է կրել մեկնարկում:

Հայաստանի անցած առաջնության 22 հանդիպումներում Վահան Բիչախչյանը խփել է 4 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։