Հենրիխ Մխիթարյան. Այս մրցաշրջանում ավելի բարդ կլինի

21:40   24 հուլիսի, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ նոր մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի համար ավելի բարդ կլինի:

«Մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդում» ինձ ավելի ուժեղացրեց: Մեկ տարվա դժվարությունները շատ են օգնել ինձ, կոփել բնավորությունս: Կարծում եմ՝ արել եմ հնարավոր ամեն ինչ: Շատ եմ աշխատել, որպեսզի ապացուցեմ՝ արժանի եմ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում» եւ օգտակար լինել թիմին:

Այս մրցաշրջանում ավելի բարդ կլինի, քանի որ խաղալու ենք Չեմպիոնների լիգայում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր է նվաճել Եվրոպայի լիգայի գավաթակիր դառնալու շնորհիվ: Մխիթարյանն անցած մրցաշրջանի 41 հանդիպումներում խփել է 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։