19:14 24 հուլիսի, 2017Լսողության խնդիրներ ունեցող մարզիկների Հայաստանի հավաքականի անդամներ Ժորա Գրիգորյանը (71 կգ), Արարատ Սարգսյանը (75 կգ) եւ Նարեկ Նիկողոսյանը (80 կգ) 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում դարձել են բրոնզե մեդալակիրներ, ձյուդոյիստ Ռոբերտ Գեւորգյանը (60 կգ) նվաճել է արծաթե մեդալ, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Հայաստանի մարզիկները ուժերն են չափելու նաեւ ազատ ոճի ըմբշամարտում:
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը կավարտվեն հուլիսի 30-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.