Հայ ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Կոտ դ՛Իվուարում

15:50   24 հուլիսի, 2017

Կոտ դ՛Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ:  

Խաչատուր Պապիկյանը (70 կգ) դարձել է ոսկե մեդալակիր, Վարուժան Կոջոյանը (74 կգ) եւ Մխիթար Գրիգորյանը (57 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Վաղինակ Մաթեւոսյանը (65 կգ) եւ Աշոտ Վելիցյանը (61 կգ)՝ բրոնզե: Հուլիսի 24-ին մրցահարթակ դուրս կգա նաեւ 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը:  

Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնյան խաղերին Հայաստանը ներկայացել է 15 մարզիկով՝ 4 աթլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոիստ եւ 6 ազատ ոճի ըմբիշ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։