Ռոնալդու. Լավագույնների խաղը մոտիվացնում է ինձ

13:46   24 հուլիսի, 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչն է մոտիվացնում իրեն:

«Երբ դու բարձունքում ես որեւէ մարզաձեւում, ապա չես կարող հանգստանալ կամ քնել: Դու միշտ գիտես, որ կան մարդիկ, որոնք նույն մակարդակի վրա են: Իհարկե, մենք համեմատում ենք իրար: Ես մրցակցում եմ բոլորի՝ Նեյմարի, Մեսիի, Իգուաինի, Լեւանդովսկու եւ մյուս լավագույն խաղացողների հետ: Նկատի չունեմ, որ մենք կռվում ենք: Ոչ, մեզ բարդ է համեմատել, սակայն նրանց խաղը մնում է իմ համար գլխավոր մոտիվացիան, որպեսզի տարեցտարի լինեմ ավելի լավը, քան նրանք»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN FC-ն:

Հիշեցնենք, որ վերջերս Ռոնալդուն հաստատել էր, որ իր ընկերուհի Ջորջինիա Ռոդրիգեսը հղի է: Հունիսի 8-ին պորտուգալացի հարձակվողը երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Պորտուգալիայի հավաքականի ավագից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Ռոնալդուի 6-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։