Եղիշե Մելիքյան. Կարծում եմ՝ բոլորը հաճույք ստացան խաղից

19:15   23 հուլիսի, 2017

«Ստալի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության երկրորդ տուրում «Չեռնոմորեցի» նկատմամբ արտագնա հաղթանակը նվազագույն հաշվով:

«Ցանկանում եմ 2 թիմերին շնորհակալություն հայտնել դիտարժան ֆուտբոլ ցուցադրելու համար: Կարծում եմ՝ բոլորը հաճույք ստացան խաղից: Կարող էինք հաղթել կամ պարտվել, բայց մեզ հաջողվեց օգտագործել մեր պահը: Մեկնարկային 20 րոպեներին ճնշում էինք զգում մրցակցի կողմից: Չկար կազմակերպվածություն: Երիտասարդ ֆուտբոլիստները չէին կատարում այն, ինչ պայմանավորվել էինք: Առաջին խաղակեսից հետո ուղղումներ կատարեցինք մեր խաղում: Մի փոքր փոխեցինք մարտավարությունը, եւ, փառք Աստծո, երկրորդ խաղակեսում մեզ մոտ սկսեց ստացվել: Ընդմիջմանը հանդերձարանում ֆուտբոլիստներին ասացի, որ ավելի լավ է արժանիորեն պարտվեն, քան պատահական հաղթանակ տանեն: Ասացի չանհնագստանալ, համարձակ խաղալ եւ ցույց տալ այն, ինչի ընդունակ են: Շնորհակալ եմ նրանց ինձ հավատալու համար, որ ես չեմ խաբում:

Հավատում ենք բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնք մեր թիմում են: Նրանցից յուրաքանչյուրը պետք է մեզ: Առաջնությունը երկար է, այդ պատճառով մեզ հարկավոր են էլի լավ ֆուտբոլիստներ:

Ես հուզական մարդ եմ կյանքում ու ֆուտբոլում: Ես չեմ հրաժարվում դրանից: Ընտրել եմ այնպիսի մարզաձեւ, որտեղ պետք են էմոցիաներ, սակայն միշտ կառավարում եմ դրանք: Ես ապրում եմ եւ ստանում բավականություն: Ես երիտասարդ մարզիչ եմ եւ հաճույք եմ ստանում եզրային գծի մոտ վազելիս: Ես իմ խաղացողների հետ խաղի մեջ եմ»,- Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանի խոսքը մեջբերում է «Չեռնոմորեցի» կայքը:

Հիշեցնենք, որ «Ստալի» մեկնարկային կազմում հանդիպմանը մասնակցել էին Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Էդգար եւ Գոռ Մալաքյանները: Էդգարն անցկացրել էր ամբողջ հանդիպումը եւ 81-րդ րոպեին ստացել դեղին քարտ, իսկ Գոռը 88-րդ րոպեին փոխարինվել էր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։